Fig. 01Լայնածավալ անտառավերականգնում
2025 թվականին ATP-ն Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի ինը համայնքներում ավելի քան 250 հեկտարի վրա տնկել է 1,000,050 ծառ։ Այս անտառները տարիների նախապատրաստության արդյունք են՝ տարածքի ընտրությունից և էկոլոգիական պլանավորումից մինչև տնկում և երկարաժամկետ խնամք։ Յուրաքանչյուր տարածք մշակվում է տեղական համայնքների հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելով էկոլոգիական համապատասխանությունն ու երկարաժամկետ կայունությունը։





